HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սիփան-1»-ը զրկվել է Լիճքվազ Թեյի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիայից

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մարտի 13-ի հրամանով  «Սիփան-1» ՍՊԸ-ն զրկվել է Սյունիքի մարզի Լիճքվազ Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայից: Հիշեցնենք, որ «Սիփան-1» ՍՊԸ-ն պատկանում է ավստրալիական «Թամայա Ռիսորսիզ» («Tamaya Resources») ընկերությունը: Պաշտոնական տվյալներով` Լիճվազ-Թեյի հանքավայրում ոսկու պաշարը 17 տ է, Տերտերասարում` 3 տ: 

Մեղրու Լիճվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու լիցենզիան 1999 թ. տրվել է «Սիփան-1» հայկական ընկերությանը: Վերջինս կառուցել է ոսկու կորզման ֆաբրիկա եւ շուրջ 4 տարի շահագործել հիշյալ հանքերը: 2005 թ. «Սիփան-1» ՍՊԸ-ն գնեց ավստրալիական «Այբիրիան Ռիսորսիզ» («Iberian Resoueces») ընկերությունը, որի բաժնետոմսերի 86,21 տոկոսն ավելի ուշ ձեռք բերեց ավստրալիական մեկ այլ ընկերություն` «Թամայա Ռիսորսիզը»: Կարճ ժամանակում ընկերությունը Հայաստանում ներդրեց միլիոնավոր դոլարներ` խոստանալով ներդրումների ծավալը հասցնել մինչեւ 65 մլն ԱՄՆ դոլարի:

Հանքերում աշխատողների քանակն ավելի քան հինգ անգամ ավելացավ` անցնելով 400-ը: Ակնկալվում էր, որ այս թիվն առնվազն կկրկնապատկվեր: Եթե նախկին սեփականատիրոջ ժամանակ արտադրվում էր միայն խտանյութ, ապա ավստրալիացիները սկսեցին արտադրել ոսկի` ամսական մոտ 10 կգ: «Թամայա»-ի ղեկավարները խոստանում էին նաեւ 2009 թ. աշնանն այս ցուցանիշն ապահովել օրական: Բայց խոստումներն այդպես էլ չիրականացան: Ավստրալիական «Թամայա Ռիսորսիզ» («Tamaya Resources») ընկերությունը 2008թ-ի սեպտեմբերին հայտարարեց Մեղրիում ոսկու արդյունահանման նախագծի սառեցման մասին:

Տես նաեւ՝ Ո՞վ է արդյունահանելու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկին, 

Թամայա Ռիսորսիզը» կլքի Հայաստանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter