HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի որսորդության 15 դեպք

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը այս տարվա մարտի 2-15-ն ընկած ժամանկահատվածում իրականացրել է ստուգումներ` Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերի հատուկ պահպանվող տարածքներում, մասնավորապես «Սևան» Ազգային պարկում, «Շիկահող» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցներում:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտնաբերվել է բնապահպանական իրավախախտման 17դեպք, որից 15-ը` ապօրինի որսորդություն: Առգրավվել է որսորդական 17 հրացան, որպես տուգանք պետական բյուջե է վճարվել 2մլն435 հազար դրամ: Կանխվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ռեժիմի խախտման 1 դեպք: Բնապահպանական իրավախախտման 1 դեպք գտնվում է վարչական վարույթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter