HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Ժառանգությունը» հարվածներ է ստանում գոտկատեղից ներքեւ

armenԽորհրդարանական ճեպազրույցը սկսելուց առաջ  «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ հերքեց Ստեփան Սաֆարյանի մանդատը վայր դնելու լուրը. «Հարգելի լրագրողներ,  դա բացարձակ սուտ է»: «Ժառանգությունը», ինչպես տեղեկացրեց Ա. Մարտիրոսյանը,  չի մասնակցելու նախագահի հրավիրած  ժողովին, որովհետեւ այդ ժամին կարեւոր նիստ ունեն. «Թեման չափազանց կարեւոր է, բայց այդ թեմայի վերաբերյալ կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկանվ եւ չլուսաբանվեց»: Ընդդիմադիր լրատվամիջոցների հասցեին էլ հնչեցին մեղադրանքներ, որ նրանք տուրք են տալիս իշխանությունների ցանկություններին, անվանարկելով «Ժառանգությանը»: Այն, որ իշխանական կողմն էլ սկսել է գովերգել կուսակցությանը, Ա. Մարտիրոսյանը բնական է համարում. «Իշխանությունը պետք է օգտվեր տրված հնարավորությունից, որպեսզի թուլացնեն: Հայաստանյան պրակտիկայում ընդունված է հարվածել գոտկատեղից ներքեւ»: ՀԱԿ-ի գործիչներից Վահագն Խաչատրյանի ասածը, թե բանակցությունները երկու ընդդիմադիր ուժերի միջեւ շարունակվում է, Ա. Մարտիրոսյանը չհերքեց, իսկ Լարիսա Ալավերդյանն էլ ավելացրեց. «Մենք խռով չենք ՀԱԿ-ի հետ»: Մինչեւ որոշում կայացնելը կուսակցությունը բաց է երկխոսության համար. «Մոտեցումները եւ ցուցակ կազմելու սկզբունքները չեն համընկել, ՀԱԿ-ը գնում է ընտրությունների այն պոտենցիալով, որը հավաքել է նախագահական ընտրությունների հետեւանքով, ՀԱԿ-ն ունի իր խնդիրը եւ մենք ըմբռնումով ենք մոտենում»,-ասաց Լ. Ալավերդյանը եւ հարգանք ակնկալեց նաեւ հակառակ կողմից: Նա նաեւ ավելացրեց,  որ կողմ են երիտասարդ գործչի` Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ցուցակին: Բանախոսները, սակայն, հնարավոր համարեցին, որ «Ժառանգությունը» ընդհանրապես կարող է չմասնակցել ընտրություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter