«Երգեցողության» նախագահի երիտասարդական մրցանակի համերգը
Մարտի 21-ին կկայանա «Երգեցողություն» անվանակարգում նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդների համերգը:
Դասական երաժշտության «Երգեցողություն» անվանակարգում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդների մրցույթը կմեկնարկի մարտի 21-ին, ժամը 12:00-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում: Մրցույթին մասնակցում են 11 կատարող: Եզրափակիչ փուլը տեղի կունենա նույն դահլիճում մարտի 24-ին, ժամը 12:00-ին: «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հաղթած թեկնածուների անունները կհայտարարվի միայն մայիսի 15-ին, երբ Հանրապետության նախագահը կհաստատի ժյուրիի կողմից առաջադրած թեկնածուներին: Այդ օրը նրանց կհանձնվի նաեւ մրցանակ, որն իրենից ներկայացնում է վկայագիր, շքանշան եւ 2500 դոլարին համարժեք դրամ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակը շնորհվում է 2005 թվականից` Պողոսյան հիմնադրամի հովանավորությամբ: Ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են գրականության, կերպարվեստի եւ կինոյի ու դասական երաժշտության բնագավառներում 4 անվանակարգերի համար դիմած 18-27 տարեկան երիտասարդները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել