HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գ.Սահակյան. «Համաշխարհային եւ հայ գրականության բոլոր ներկայացուցիչներն ունեն մականուններ»

galust1«Քաղաքական թիմերին պետք է թողնել հանգիստ, որպեսզի կարողանան ճիշտ եւ լավ որոշումներ կայացնեն»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Իսկ  ճիշտը, ըստ Գ. Սահակյանի, «հակվածությունն է դեպի ընտրությունները, դեպի ժողովուրդը, որովհետեւ այս ընտրություններն ավագանու են, բայց յուրաքանչյուր հայ մոտեցում կցուցաբերի, որովհետեւ մայրաքաղաքային համայնք է ձեւավորվում»: Գ. Սահակյանը մամուլին կոչ արեց քաղաքական թիմերին մի փոքր հանգիստ թողնի, խոսքեր չպոկի եւ թիրախ չդարձնի: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն էլ Գ. Սահակյանը անսպասելի չի համարում: Հարցին, թե համապատասխանում են արդյոք իրականությանն այն տեղեկությունները, որ իշխանությունը կարող է գնալ միասնական թեկնածով ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն  իր որոշումը կայացրել է եւ բանաձեւեր չի փոխելու»,- իսկ կոալիցիոն ուժերի միասնական հանդես գալու լուրերն էլ, Գ. Սահակյանը որակում է որպես ծայրահեղ լուրերով առօրյան հետաքրքրիր դարձնելու փորձ: Հհարցին, թե ՀՀԿ-ում մականունավորների թիվը աճում է եւ դա կարող է խոցելի լինել նաեւ Գագիկ Բեգլարյանի դեպքում, Գ. Սահակյանը ասել է. «Համաշխարհային եւ հայ  գրականության բոլոր ներկայացուցիչներն ունեն մականուններ, Հայաստանի վիճակը այնպիսինն է, որ ով հասարակության մեջ հայտնի է դառնում, փորձում են գտնել մի բան ու կպցնել: Ես էլ ափսոսում եմ, որ մականուն չունեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter