ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է Հարություն Քուշկյանը
Մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը բաղկացած է 122 հոգուց: Այն գլխավորում է Հարություն Քուշկյանը: Ցուցակի 2-րդ համարն է Մխիթար Մնացականյանը, 3-ը` Մարգարիտա Մաթևոսյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել