Դանակահարողին բռնել են
Մարտի 18-ին` ժամը 21.40-ին, ոստիկանության Ախուրյանի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա Ժիրայր Ֆ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու: «Պարզվել է, որ Ժիրայր Ֆ.-ին Ղարիբջանյան գյուղի Կուլտուրայի տան մոտ, վիճաբանության ժամանակ, դանակահարել է 21 ամյա Մյասնիկ Մ.-ն: Վերջինս ձերբակալված է»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել