Մոսկվայում ՀՀ քաղաքացին ենթարկվել է ավազակային հարձակման
Մոսկվայում կովկասյան դիմագծով երեք տղամարդ ծեծի են ենթարկել Հայաստանի քաղաքացուն եւ առեւանգել նրա «Mercedes-Benz S500» ավտոմեքենան: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Կուզմինկա կոչվող բնակավայրում:
Ծեծի ենթարկողները դեպքի վայրից, առեւանգած մեքենայից բացի, հեռացել են «Lexus» մակնիշի ավտոմեքենայով: Տուժողի կրած նյութական վնասը կազմել է 700 հազար ռուսական ռուբլի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել