«Օրենքով գող» Մասիվցի Անդոն ձերբակալվել է
Մոսկվայի Աշնանային պուրակում իրավապահները ձերբակալել են 36-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին: Նա հանցավոր աշխարհում ավելի շատ հայտնի է Մասիվցի Անդո կամ Անդո Խրամոյ (կաղ) մականուններով: «Պրաիմ Կրաիմ» գործակալության փոխանցմամբ` անձնական խուզարկության ժամանակ Անդրանիկ Հարությունյանի մոտ հայտնաբերվել է 3 գ «հերոյին» տեսակի թմրանյութ, ինչի համար էլ նրան առաջադրվել է մեղադրանք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել