HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է մեկ բարեգործական ծրագիր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր -Սիմոնյանը։ Հանձնաժողովը քննարկել եւ հաստատվել է մեկ բարեգործական ծրագիր. «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից 2009-2014 թվականներին իրականացվող ծրագրի նպատակն է 10 մարզերում գտնվող ուսումնարանների եւ քոլեջների շենքերի տանիքների, ջեռուցման համակարգերի, սանհանգույցների վերանորոգումը, մասնագիտական արհեստանոցների վերանորոգումն ու կահավորումը, ինչպես նաեւ առարկայական ու մշակութային միջոցառումների կազմակերպումը։ Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter