HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». զինդատախազից դժգոհությունները աճում են

Որքան էլ իշխանական քարոզչամեքենան՝ հանձին հեռուստատեսությունների, փորձի ներկայացնել, որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն աշխատում է, անաչառ քննություն է կատարում եւ անգամ Եվրադատարանում մեր երկրի շահերն է հասցնում ներկայացնել, զինդատախազությունում դժգոհությունները նրանից աճում են: Քննիչները ասում են, որ նա կոպիտ է, անհարկի վիրավորում է իր հոր տարիքի աշխատողներին, սխալ ցուցումներ է տալիս: Խոսում են, որ զինդատախազի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է անպայման «շկոլա» անցած լինի՝ շարքային քննիչից մինչեւ զինդատախազ, հակառակ պարագայում ոչնչից գլուխ չի հանի: Դա է պատճառը, որ Կոստանյանի օրոք գրեթե ոչ մի գործ լիարժեք չի բացահայտվում, եւ դժգոհություններ կան ինչպես քրգործերով անցնող կողմերից, այնպես էլ դատախազ-քննիչներից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter