HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում բնակարանաշինությունը չի դադարեցվի

24_02-a_gevorkyanՀավաստիացնում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Պետական բյուջեի գումարներով իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքը վերահսկելու նպատակով այսօր Գյումրիում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Շրջելով Գյումրիի Մուշ թաղամասում ու ծանոթանալով «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության նախապատրաստական աշխատանքներին` փոխվարչապետը եկավ մարզպետարան ու փակ խորհրդակցություն անցկացրեց: Այնուհետեւ լրագրողներին տեղեկացրեց, որ կառավարությունն իր երեկվա նիստում որոշել է երկու միլիարդ դրամ կանխիկ վճար հատկացնել Գյումրիի բնակարանաշինությանը, և ապրիլի 1-ից կսկվեն աշխատանքները: «Ես իմ աչքով տեսա ու համոզվեցի, որ կատարված նախապատրաստական աշխատանքները համապատասխանում են իրականությանը, այսօր կարող ենք արձանագրել, որ կազմակերչպական, ֆինանսական, իրավական, տեղական մարմինների հետ կապված խնդիրներ գոյություն չունեն աշխատանքների նորմալ ընթանալու համար»,- ասաց փոխվարչապետը: Նա նաև տեղեկացրեց, որ «Գլենդել Հիլզ»-ում երկու հազար հոգի հաշվառվել են որպես աշխատուժ, և նրանց մեծ մասը տեղացիներ են: Լրագրողների այն հարցին, թե երկու միլիարդը ծախսելուց հետո ինչ է սպասվում անօթևաններին, հնարավոր է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով դադարեցվեն շինաշխատանքները, փոխվարչապետը պատասխանեց. «էս պահի դրությամբ էդպիսի խնդիր չկա, ես Նաստրադամուսը չեմ, չեմ կարող գուշակություններ կատարել, բայց հիմա էն, ինչ-որ կատարվում է, ես դեռ խնդիրներ չեմ տեսնում»: Լրագրողները Արմեն Գևորգյանից նաև հետաքրքրվեցին, թե ճիշտ են այն խոսակցությունները, որ շուտով պաշտոնանկ է արվելու Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: «Այդպիսի հարցի տեղյակ չեմ, այդպիսի հարց չի քննարկվել»,- վստահեցրեց Արմեն Գևորգյանը, ավելի ճիշտ` հանգստացրեց մարզպետարանի այն պաշտոնյաներին, որոնք երեկվանից հեռախոսները ձեռքներին զանգահարում էին կառավարությանը մոտ կանգնած իրենց աբյուրներին ու փորձում ճշտել` միթե Շիրակի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը: Մենք փոխվարչապետից նաև հետաքրքվեցինք, թե ինչ ծախսեր են նախատեսում կրճատել Շիրակի մարզում, և միթե ճգնաժամի պատճառով չէ, որ երեք ամիս շարունակ մարզի առողջապահական հիմնարկների աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: Ի դեպ, մեկ ամիս առաջ նույն վիճակում էին հայտնվել նաև դպրոցի աշխատակիցները: Այս տեղեկությունը շատ զարմացրեց փոխվարչապետին: «Նախ` կրճատում բառը տեղին չէ օգտագործել, բյուջեի կրճատման մասին կարող եք խոսել այն ժամանակ, երբ Ազգային ժողովը համապատասխան որոշում կայացնի, կամ կառավարությունն իր իրավասության շրջանակներում, ինչքան որ ես աշխատում եմ կառավարությունում, համենայնդեպս նման որոշում չեմ հիշում: Երկրորդ` իմ համար մի քիչ անսպասելի հարցադրում է այն առումով, որ աշխատավարձերի խնդիրներ կան, ես Երևան վերադառնալուց հետո կպարզեմ Առողջապահության նախարարի հետ` ինչ խնդիր է, որ առողջապահական հիմնարկները աշխատավարձ չեն ստանում»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter