Հովիկ Աբրահամյանը թրաֆիկինգի մասով համաձայն չէ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաեւ թրաֆիկինգին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանն իր անհամաձայնությունն է հայտնել մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում տեղ գտած մեր երկրին վերաբերող գնահատականներին: Հայաստանն այս ցուցակում գտնվում է երկրորդ խմբի վերահսկման ենթակա երկրների շարքում:
«Տեսնելով Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող դրական աշխատանքները` դեսպանը կփորձի աջակցել` Հայաստանին վերահսկման խմբից դուրս գալու հարցում»,- հաղորդում է ԱԺ մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել