HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արմեն Ռուստամյան. «Մենք պետք է ինքնաբավ լինելու խնդիրը դնենք որպես թիվ մեկ խնդիր»

20_03-a_rustamyan«Քննարկումն արդյունավետ էր և հնարավոր եղավ անմիջական քննարկման միջոցով հստակեցնել անելիքները, բավականին լավ առարկություններ արվեցին, գնահատումներ տրվեցին, կարծում եմ կամփոփվի և ինչ-որ հայեցակարգված այս վիճակից դուրս գալու խնդիրներն արդեն կձևավորվեն»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ, Արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը այսօր մարզահամերգային համալիրում հրավիրված քննարկումից հետո: Արմեն Ռուստամյանը համարում է, որ չպետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե կան պրոբլեմներ, ապա դա միայն իշխանության հարցն է. «Եթե հարցերը լուծում են ստանում, ապա դա նաև ընդդիմության կամ մյուսների անուղղակի աշխատելու կամ անուղղակի նպաստելու արդյունք է: Միասին մենք պետք է այս վիճակից դուրս գանք` լինի իշխանություն, թե ընդդիմություն, քանի որ եթե ձախողվեցինք, բոլորս ենք ձախողվելու»: Արմեն Ռուստամյանի համոզմամբ` քայլեր պետք է նախաձեռնել վատատեսական սցենարների համար, «քանի որ եթե չգիտենք` ինչ վիճակ է մեզ սպասվում, ավելի լավ է գնահատել, թե ինչ վատագույն սցենարներ կարող են լինել, որ դրանցից առնվազն կարողանանք խուսափել լիարժեքորեն»: Արմեն Ռուստամյանը կարծում է, որ այսօրվա վիճակը մտահոգիչ է, քանի որ որևէ մեկը չունի հստակ գնահատումը այն վիճակի, որը համաշխարահային տնտեսական ճգնաժամն առաջացրել է, ոչ ոք չգիտի` երբ դա կավարտվի, մինչև ուր կգանք: «Բնականաբար, ամեն մի երկիր պետք է որոշի իր անելիքները այստեղ, ոչ ոք մեզ չի օգնելու` դուրս գալու այդ ճգնաժամից, իհարկե, կան պարտքեր, որոնք մենք վերցնում ենք այսօր և պետք է ճիշտ նպատակուղղված օգտագործել, դրա համար շատ շնորհակալ ենք այդ գործընկերներից, բայց միևնույն է` մենք մեր ռեսուրսները պետք է մոբիլիզացնենք: Ի վերջո, կարող է գալ մի պահ, երբ դրսի աջակցությունը չունենաս, ամեն մեկը փորձելու է իր խնդիրները լուծել, քանի որ ծավալները են կարող են շատ մեծ լինել»,- կարծում է ՀՅԴ պատգամավորը: Արմեն Ռուստամյանը համոզված է նաև, որ մենք ունենք ռեսուրսներ , որոնք լիարժեք չենք օգտագործել. «Ճգնաժամը ունի նաև դրական երես, ճգնաժամը նաև ստիպում է տեսնել այն, ինչ մինչ այդ չէիր տեսնում: Երբ ստիպված ես լինում մոբիլիզացնել քո ուժերը, պարզվում է, որ բավականին միջոցներ կային, որոնք մինչև օրս անտեսել էիր` նկատի ունենալով, որ միշտ դրսից ինչ-որ աջակցություն կա, մենք պետք է ինքնաբավ լինելու խնդիրը դնենք` որպես թիվ մեկ խնդիր»,- հայտարարեց նա: Հենց դա է եղել ՀՅԴ-ի հիմնական առաջարկությունը այսօրվա քննարկման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter