HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Կողմնորոշվեցին

haykakan-jamanakԵրեկ «Ժառանգություն»  կուսակցության վարչությունը մի քանի ժամ նիստ է արել` որոշելու քաղաքապետի ընտրություններին իրենց մասնակցության հարցը, եւ կեսգիշերն անց նոր ցուցակ է ներկայացրել ՀԱԿ-ին: Առաջին տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է, երկրորդում` Լեւոն Տեր-Պետրոսյանը, երրորդում` Զարուհի Փոստանջյանը, չորրորդում` Ստեփան Դեմիրճյանը: «Ժառանգությունը»  նաեւ առաջարկել է, որ հաղթելու դեպքում քաղաքապետարանի բոլոր պաշտոններում նշանակումներ կարող է անել ՀԱԿ-ը, ինչպես նաեւ ասվել է, որ համամասնական ցուցակի մյուս անդամներին ՀԱԿ-ը կարող է նշանակել իր հայեցողությամբ: «Ժառանգությունը» նաեւ հայտնել է, որ եթե ՀԱԿ-ը սույն առաջարկությունը չընդունի, իրենք ընտրություններին առանձին մասնակցելու ցուցակ են քննարկելու: Կտրուկ անկում Ամերիկյան «Forbes» ամսագիրը նախօրեին հրապարակել է 127 երկրներում բիզնեսի գրավչության եւ տնտեսական վստահելիության վերաբերյալ իր հերթական` 2009թ վարկանիշային զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաեւ Հայաստանին: Այն 127 երկրների շարքում զբաղեցնում է 94 տեղը, մինչ դեռ 2008թ, «Forbes»-ի դասակարգմամբ, գտնվում էր ավելի լավ վիճակում` 63-րդ տեղում: Այսինքն` մեկ տարվա ընթացքում Հայաստանը 31 կետով կտրուկ անկում է ապրել, ինչն ամենամեծ անկումն է նշված 127 երկրների մեջ: Ըստ զեկույցի` վատացել է «դրամական ազատության» ցուցանիշը, եւ այդ հարցում իր դերն է խաղացել դրամի փոխարժեքի արհեստական պահպանումը: Շատ այլ ցուցանիշներով վիճակը պարզապես խայտառակ է` մասնավոր սեփականության պաշտպանության առումով ՀՀ-ն 96-րդ տեղում է, նորարարություններով` 100-րդ, ժամանակակից տեխնոլոգիաներով` 106-րդ, կոռուպցիայով` 89-րդ, անձի ազատությամբ` 94-րդ տեղում:

Թռիչք ներքին զորքերի վրայով

2008 թ. մարտի 1-ի ոստիկանական եւ ընդհանրապես` իշխանական գործողություններին մինչ օրս տրված չէ իրավական գնահատական: Բայց այդ գնահատականը միայն դե յուրե տրված չէ, դե ֆակտո` լավ էլ տրված է, եւ այդ գնահատականը տվել է ինքը` իշխանությունը: Այսպես, իշխանությունը պնդում էր, որ 2008թ փետրվարյան շուրջօրյա հանրահավաքները ապօրինի են եղել, բայց արտակարգ դրության ավարտից առաջ փոխեց «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու մասին» օրենքը եւ վերացրեց այն դրույթները, որ ընդդիմությանը հնարավորություն էին տվել շուրջօրյա հանրահավաքներ անել: Այսինքն` ընդունեց, որ այդ հանրահավաքները եղել են բացառապես օրինական, եւ ուրեմն` դրանց նկատմամբ ոտնձգությունները` ապօրինի: Հետո փոփոխություններ արեց ՔՕ-ում, որովհետեւ եվրեպորիդների առաջ ընդունել էր, որ ընդդիմության ակտիվիստների զանգվածային ձերբակալություններն ապօրինի բնույթ են ունեցել, եւ որոշեցին այդ մեղքը գցել օրենքի վրա, հիմա էլ` հակառակ իմաստով: Այժմ էլ հրատապ քննարկում են ոստիկանության զորքերի մասին օրենք, որով փորձում են ետին թվով օրենքի մեջ ինչ-որ կերպ տեղավորել մարտիմեկյան սպանդը` իրագործված ոստիկանական հրոսակախմբերի կողմից: Ու բանը հասցրել են այնտեղ, որ «թռչող օբյեկտների» թռիչքը կասեցնելու համար քաղաքացիներին գնդակահարելու լիազորություն են ֆիքսում օրենքում: Քանի որ մարդու, տվյալ դեպքում` ոստիկանի վիճակտ թեթեւացնող օրենքը ետադարձ ուժ ունի, կնշանակի` մարտիմեկյան սպանդն իրականացվել է բացառապես օրենքի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter