HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փակագիծ». Դեռ հայտնի չէ

pakagic3Թերթի տեղեկություններով` իշխանությունները «Բջնիի» աճուրդը դատարանի միջոցով չեղյալ համարելու քայլին գնացել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ գործարար Ռուբեն Հայրապետյանը պարզապես չի կարողանում վճարել այն գումարը, որով գնել էր «Բջնին» հարկադիր կատարման ծառայության աճուրդով: Հատկանշականն այն է, որ իրենք` իշխանությունները, որոեւէ կերպ չեն փորձել օգնել Ռուբեն Հայրապետյանին: Մեր աղբյուրները հաղորդում են, որ նրա գործարար ընկերներն էլ են հրաժարվել  օգնություն տրամադրելուց, որպիսզի նա արագ կատարի 14-15 մլն դոլարի վճարումը: Առայժմ հայտնի չէ, թե ինչու են իշխանությունները նման դաժան կերպով դիմել Ռուբեն Հայրապետյանին հեղինակազրկելու քայլին, քանի որ  մինչեւ բոլորովին վերջերս նրա եւ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերությունները ուղղակի փայլուն էին: Ոչինչ չեն հասկանում Զարմանալի բաներ են կատարվում մեր կառավարությունում: մեկ վարչապետը հրավիրում է Թուրքիային Հայաստանում ատոմակայան կառուցելու, մեկ հայտարարում է, որ խոսքը չի վերաբերում կառուցմանը, այլ վերաբերում է բաժնետոմսեր ունենալուն: Հիմա էլ, ահա, էներգետիկայի նախարարն է մամուլին հայտարարում, որ ատոմակայանի շինարարությունը լինելու է բաց, թափանցիկ մրցույթի արդյունքում իրականացվող կառույց եւ բոլոր երկրները, այդ թվում եւ Թուրքիան, կարող են մասնակցել ատոմակայանի կառուցմանը: Ըստ երեւույթին, Հայաստանի կառավարության ղեկավարն ու անդամները կամ իրար հետ չեն խոսում, կամ խոսում են, բայց ոչ այն թեմաներից, որոնք հետաքրքրում են լրատվամիջոցներին եւ հանրությանը, այլ, միգուցե, լրիվ այլ բաներից: համենայնդեպս, ակնհայտ է, որ նրանց հայտարարություններից կամ ոչինչ չես հասկանում Թուրքիայի մասնակցության հնարավորությունների մասին, կամ իրենք մի բան ասել են եւ իրենց ասածներից ոչինչ չեն կարողանում հասկանալ, ու ամեն մեկը խոսում է` ըստ իր հասկացածի: Այս ամենից հասկանալի է դառնում, որ Հայաստանի իշխանությունները երեւի թե չեն հասկանում ատոմակայան կառույցի ռազմաստրատեգիական նշանակությունն ու այդ կառույցին որեւէ ձեւով Թուրքիայի ներգրավման վտանգավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter