«Հրապարակ». Եթե ես լինեի նախագահը
Թերթը մեջբերել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերը. «Եթե ես լինեի նախագահը, ես համակարգի միջից ինչ-որ մարդկանց կհանեի, ինչ-որ մարդկանց կդատեի, իսկ այն մարդկանց, որոնք խրախուսում էին այդ հրահրումը, շատ խիստ կպատժեի` առանց հաշվի առնելու, թե ինչ հասարակական հնչեղություն դա կունենար»:
Հազարամյակի միակ մարտահրավեր
Այսօր Իջեւանում կայանալիք համագումարում ՄԻԱԿ-ը նոր նախագահ է ընտրելու: Ռոտացիոն կարգով նախագահ է դառնալու «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի նախագահ Արա Հովսեփյանը: Այնպես որ, հիմնադրամի մասնաճյուղը կարող է կոչվել « Հազարամյակի միակ մարտահրավեր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել