HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Գանձասարը» մարտական է տրամադրված

futbolՎերլուծաբանների կարծիքով` Հայաստանի 2009 թ. ֆուտբոլի առաջնության առաջին տուրի հետաքրքիր հանդիպումներիից մեկը կիրակի` մարտի 23-ին Կապանում կայանալիք «Գանձասար» - «Միկա» խաղն է, քանի որ մրցելու են  նախորդ առաջնությունում 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում հայտնված թիմերը: Կապանի մարզադաշտում «Գանձասարը» վերջին մարզումներն էր անցկացնում: Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի հետ զրույցը սկսեցինք գավաթի խաղարկությունում «ՈՒլիս - Գանձասար» խաղից, որտեղ կապանցիները պարտվել էին 1:4 հաշվով: Սամվել Պետորսյանը հերքեց բոլոր տարածված լուրերը այն մասին, թե իբր խաղը նախապես «ծախված» էր: «Մարզվում էինք Թուրքիայում, 20 ժամ միայն ճանապարհին ենք եղել ու անմիջապես ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել: Ես ինքս, մյուս մարզիչների հետ անհանգստանում ու մտահոգվում էինք` խաղադաշտում տեսնելով հոգնած մեր տղաներին: Բայց ի՞նչ կա որ, պատասխան հանդիպում ունենք, ու Կապանում «Միկայի» դարպասը հաստատ 3 գնդակ կխփենք»,- վստահ է Ս. Պետրոսյանը: Զրուցակիցս չանդրադարձավ խնդիրներին` «ժամանակը չէ»: Փոխարենը խոսեց նորությունների մասին: Նախորդ առաջնության համեմատ` թիմի կազմում կան  փոփոխություններ: «Սերբ ու վրացի խաղացողներ ենք հրավիրել, նաև մեզ է միացել Ռոմիկ Խաչատրյանը, ընթացքում էլի լավագույն խաղացողներ կհրավիրենք»,- ասաց մարզիչը: Հրավիրված օրտարերկրացի խաղացողների հետ շփվելիս լեզվական առումով  երբեմն առաջանում է դժվարություն: Բայց ֆուտբոլային լեզուն հասկանալի է բոլորին ու թիմում բարոյահոգեբանական ջերմ մթնոլորտ է. «Բացատրում ենք խաղատախտակի վրա, ցցուցադրում ենք եւ ինչ-որ պետք է, հասկանում են: Ընդհանուր առմամբ` անգլերենով ու ռուսերենով ենք շփվում»,- ասում է Ս. Պետրոսյանը: ԹԻմի ավագ Արմեն Տատինցյանի խոսքով` աշխատանքը ստացվում է, իսկ կիրակի օրվա խաղին մարտական են տրամադրված. «Նոր լեգեոներները պարզապես պետք է սովորեն մեր խաղաոճին, սովորույթներին»,- ավելացրեց Արմենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter