HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժամանակ». Վերվարածը` Մալաթիայում

jamanakԼֆիկ Սամո մականունով հայտնի ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, թեեւ ԱԺ-ում լրագրողների մոտ պարծենում է, որ ինքն ամեն ինչ անում է քավորին` Հակոբ Հակոբյանին օր առաջ ազատության մեջ տեսնելու համար, սակայն Սերժ Սարգսյանին բոլորովին այլ բան է համոզում: Վերջինս Սերժին ամեն գնով համոզում է, որ անազատության մեջ պահի քաղբանտարկյալներին, մասնավորապես` Հակոբ Հակոբյանին: Իսկ պատճառն այն է, որ Լֆիկը որոշել է ունեցվածքի վերաբաշխում կատարել Մալաթիայում, եւ մասնավորապես, իրենով արել Հակոբ Հակոբյանի ունեցվածքը: Ի դեպ, Լֆիկը մասնավոր առիթով հայտարարել է, որ գնելու կամ ահաբեկելու է ազատ մամուլի ներկայացուցիչներին: Այս ակնարկը լավագույնս ի ցույց է դնում Սերժ Սարգսյանին հարող օլիգարխի հավակնությունների սնանկությունը: Ներկայացում  հաճախորդների մասնակցությամբ Վարչախումբը հուսահատ քայլեր է փորձում անել, որ իրեն մտահոգել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Ու երեկՍերժ Սարգսյանն իր վարչապետի հետ խորհրդակցության էր հրավիրել քաղաքական կուսակցություններին: Հասկանալի է, որ հրավերքն ընդունել էին բացառապես Սերժի հաճախորդները, որոնց նպատակը եղել է  ոչ թե  երկիրը` ստեղծված իրավիճակից դուրս բերելու ազնիվ մղումը, այլ իրենց տիրոջ նախաձեռնություններին լեգիտիմություն հաղորդելը, ու դժվար թե այդ հանդիպման ընթացքում որեւէ սուր հարցադրում կամ քննարկում ծավալված լինի: Իսկ այդ բանավեճն արդյունավետ կլիներ, եթե դրան մասնակցեր ընդդիմությունը: Իսկ ո՞ւմ հետ ընդդիմությունը քննարկի երկրում ստեղծված իրավիճակը, ո՞ւմ հետ նստի երկխոսության. այն Սերժ Սարգսյանի՞, որը համառորեն չի հրաժարվում Ռոբերտ Քոչարյանի թողած ժառանգությունից, մի բան էլ ավելին` էլ ավելի է խորացնում երկրում ստեղծված ճգնաժամը: Ո՞ւմ հետ ընդդիմությունը երկխոսի. այն մարդկա՞նց, որոնք մարտի 1-ի սպանդի արդյունքում բռնազավթեցին իշխանությունը եւ հիմ էլ պատանդ են պահում ընդդիմության լիդերներից շատերին: Առավել եւս, ընդդիմությունը երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու իր պատկերացումները ներկայացրել է դեռ շատ վաղուց: Մնում է միայն, որ  հեռակա կարգով բանասիրական կրթություն ստացած Սերժ Սարգսյանը փորձի իրականություն դարձնել ընդդիմության մատնանշված քայլերը, որոնք բխում են ոչ թե այս կամ այլ անհատի շահերից, այլ բացառապես պետության եւ պետականության շահերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter