HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ՀԱԿ ակտիվիստներից երեքին կալանավորեցին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու Հայ ազգային կոնգրեսի՝ օգոստոսի 9-ին ձերբակալված 7 ակտիվիստներից երեքի՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը: Չորրորդ ակտիվիստին՝ Վահագն Գեւորգյանին, որը եւս տարվել էր դատարան, դատավոր Մնացական Մարտիրոսյանն ազատ է արձակել: Նա եւ Կոնգրեսի՝ ժամանակավոր պահման վայրում գտնվող մյուս երեք ակտիվիստները՝ Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը, ազատ են արձակվել ստորագրության դիմաց: 

Վերջին երեքը ԺՊՎ-ից ազատ արձակվելուց հետո միացել են երիտասարդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով դատարանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին ու ՀԱԿ համակիրներին: Մինչ դատարանում ձերբակալվածների հարցն էր քննարկվում, դատարանի մոտ շտապօգնության երկու մեքենա էր ժամանել՝ մեկը դատարանի դիմաց հավաքվածներից մեկին, մյուսը՝ դատարանի ներսում Տիգրան Առաքելյանին բուժօգնություն ցուցաբերելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter