HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ իշխանություն». Մամուլն էլ լիցենզավորեք

chi3Անդրադառնալով մամուլի ազատությունը սահմանափակելուն ուղղված օրինագծին` Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե Հայաստանում հարցը պետք է դնել ոչ թե «ազա՞տ է մամուլը, թե՞ ոչ» կտրվածքով, այլ պարզել` «մամո՞ւլ է, թե՞ ոչ»: «ՉԻ» - Գալուստ Սահակյանի մտքի հերթական փայլատակումը, ինչրպես միշտ, հիացնում է իր խորությամբ, դե, իհարկե, թերթերը նախ պետք է տեղեկանք ստանան «առ այն մասին», որ իրենք մամուլ են, իսկ նման տեղեկանք տալու համար պետք է ստեղծել համապատասխան հանձնաժողով` ճիշտ և ճիշտ Գրիգոր Ամալյանի ղեկավարած կառույցի նման: Այս դեպքում հաճախականությունների խնդիր, իհարկե, չկա, բայց կարելի է այլ չափորոշիչներ մշակել: Օրինակ` կարելի է մամուլ համարել միայն այն թերթերը, որոնք համարում են, որ Տիգրան Սարգսյանը տնտեսագիտական մտքի տիտան է, իսկ Սերժ Սարգսյանն ընդհանրապես է տիտան: (այլ կերպ ասած` ունիվերսալ տիտան է): Եվ կարելի է որոշում ընդունել, որ հակառակ տեսակետ ունեցող թերթերը մամուլ չեն: Հավատացեք` այսպիսի «դիվերսիֆիկացիայից» հետո մամուլի ազատությունները երբեք չեն սահմանափակվի: Կսահմանափակվեն միայն «ոչ մամուլի» ազատությունները: Գլուխգործոց առաջարկ Երեկ Սերժ Սարգսյանի հետ կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը` պատմելով իր տպավորությունների մասին, բառացիորեն ասել է. «Ինձ շատ դուր եկավ հատկապես, որ վարչապետն ու նախագահը մեկ առ մեկ կանգա առան այն առաջարկների վրա, որոնք մենք արեցինք: Կոնկրետ ես կարող եմ ասել, որ իմ կողմից առաջարկել են ստվերային կապիտալը գոնե ինչ-որ ձևով օգտագործենք»: «ՉԻ» - խնդիրն այն է, որ տվերային կապիտալն անօրինական, հանցավոր ճանապարհով է տացվում, և նման առաջարկով դիմելով Սերժ և Տիգրան Սարգսյաններին` Արամ Գասպաչիչը, փաստորեն, ընդունել է, որ երկրի առաջին երկու դեմքերը շատ լավ գիտեն ստվերային կապիտալի տեղը և այն օգտագործելու ձևերը: Ավելի մեծ վիրավորանք կամ մեղադրանք Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին դժվար թե հնարավոր լիներ հասցնել: Ալի Սերգեյիչը շարունակում է համակարգն ազատել Աղվան Գառնիկիչի կադրերից Թերթի աղբյուրների փոխանցմամբ` փոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է վերցրել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Գոռ Ալեքսանյանը: Վերջինս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ է, որի տանիքը, բնականաբար, համարվում էր Աղվան Հովսեփյանը: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս աշխատանքից ազատվեց Գառնիկիչի մեկ այլ հովանավորյալ` կենտրոն համայնքի արդեն նախկին ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter