HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայոց աշխարհ». Յուրաքանչյուրին` իրենը

hayoc-ashxarh1Ինչպես են յուրացնում «Ժառանգությունը» Արձանագրենք ակնհայտը. «Ժառանգությունն» այնքան ահաբեկված ու շանտաժահար է ԼՏՊ-ի քարոզչական ստաժավոր «կարիճներից», որ պարզապես վախեցավ մասնակցել նախագահ Սերժ սարգսյանի հրավիրած երեկվա քննարկմանը: Չեմ կարծում, թե երկրի ղեկավարը «Ժառանգության» բացակայությունից շատ բան կորցրեց: Չեկան` չեկան: Աստված իրենց հետ: Ի վերջո, ոչ ոք ոչինչ չի պարտադրում: Իսկ այ «Ժառանգությունն» իսկապես շատ ավոելի լուրջ բան կորցրեց: «Ժառանգությունը» վերջին պահին` հրաժարվելով այդ քննարկմանը մասնակցելութց, ըստ էության, կորցերեց ինքնուրույն քաղաքական ուժ համարվելու պաշարի մի զգալի մասը: Ինչ հեքիաթներ էլ հիմա պատմեն այդ կուսակցության առաջին դեմքերը, միևնույն է, չեն համոզի: Նրանք պարզապես վախեցան հհշականների թույնի ու մաղձի հերթական տեղատարափի տակ ընկնելուց: Խելքին մոտ որևէ այլ բացատրություն դժվար է գտնել: Չէ՞ որ նույն «Ժառանգությունն» անցած անգամ ներկա էր Արցախի խնդրի շուրջ կուսակցապետերի հետ նախագահի անցկացրած նույն ձևաչափով հանդիպմանը: Խորթ և անհասկանալի Լևոնականները բոյկոտեցին նախագահի և կուսակցությունների ղեկավարների երեկվա հակաճգնաժամային խորհրդակցությունը: Թերթը մջբերում է Արտաշես Գեղամյանի մեկնաբանությունը. «Ինձ համար խորթ և անհասկանալի է, երբ առանձին գործընկերներ, չգիտես ինչու, անտեսեցին այս հույժ կարևոր հանդիպումը: Մեր հայրենիքը հիվանդ է, և եթե դու հիվանդությունը մեղմելու դեղամիջոցն ունես և լռում ես, դա անհասկանալի է: Սա այն հրապարակն է., որտեղ կարելի էր գալ ամենասուր քննադատությամբ հանդես գալ, ապա եզրակացություն անել` արժե՞ հույ կապել այս իշխանության, այս կառավարության հետ, թե՞ ոչ: Միայն այն, որ կառավարությունը պատրաստ է լսել այլակարծություն, պատրաստ է գործնական քննարկում ծավալել, այս փուլում ինձ լավատեսություն է հաղորդում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter