«Առավոտ». Դեռ նոր են սկսում ձևավորել
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում սկսվել է դատական համակարգի ձևավորումը, սակայն դեռևս դատական իշխանություն չկա: Այս կապակցությամբ թերթը նկատել է. ուշագրավ է, որ ձևավորման այդ գործընթացը սկսվել է Հայաստանի անկախության հռչակումից 17 տարի անց: Եվ առավեկ ուշագրավ է, որ դատական իշխանության բացակայության մասին խիստ արդարացիորեն վկայում է այդ համակարգի մաս կազմող մի մարմնի ղեկավարը:
Քաղաքական ապաստան է ստացել
Թերթի տեղեկություններով` ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, որը 2004թ-ի ապրիլին ձերբակալվել էր և Արտաշատի ոստիկանության բաժնի նախկին պետ Աշոտ Կարապետյանի ակտիվ մասնակցությամբ ենթարկվել էր խոշտանգման, այսօր բնակություն է հաստատել Բրյուսելում: Բելգիայում նա դիմել է իշխանություններին և քաղաքական ապաստան է ստացել այդ երկրում:
Ընկեր Բեգլարյանը
Երևանի քաղաքապետի ընտրություններին իր չմանակցելը ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը «Առավոտին» այսպես է ներկայացրել. «ՀՀԿ ցուցակը գլխավորում է իմ ընկեր Գագիկ Բեգլարյանը: Պարզ չէ՞, որ եթե մասնակցում ես, պետք է նաև հակաքարոզչություն ծավալես: Ինձ դժվար է իմ ընկեր Գագիկ Բեգլարյանի դեմ հակաքարոզչություն ծավալելը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել