
Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության հրավիրած վարչության նիստում որոշում է ընդունվել ևս մեկ պաշտոնական ցուցակ ներկայացնել Հայ ազգային կոնգրեսին: Այս մասին լրագրողների հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսին:
«Ժառանգության» ներկայացրած ցուցակի համաձայն` առաջին տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է, 2-րդում՝ Լևոն-Տեր Պետրոսյանը, 3-րդում՝ Զարուհի Փոստանջյանը , 4-րդում՝ Ստեփան Դեմիրճյանը. «Դրանից բացի Ժառանգությունը այլ տեղ չի ցանկանում, թողնում է ամբողջովին ՀԱԿ-ին ցուցակի կազման գործընթացը և հաղթանակի դեպքում ևս չի նախատեսում որևէ տեղ գործադիրում»,- հայտարարեց նա:
Ա. Մարտիրոսյանի մեկնաբանությամբ` իրենց ներկայացրած անցյալ ցուցակի տրամաբանական կառուցվածքը, այն էր, որ չի կարելի կորցնել այն ընտրազանգվածը, որը չէր քվերակել Լևոն Տեր- Պետրոսյանի օգտին, այլ քվերակել էր ՕԵԿ-ի և Դաշնակցության օգտին, և դա չի կորի եթե մյուս միակ ընդդիմադիր ուժը` «Ժառանգությունը» գլխավորի ցուցակը:
«Քանի որ մեր նախկին ցուցակը որոշակիորեն մերժեց, այս մեկը հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է գլխավորում, որը կարծում եմ, որ առավել մեծ ազդակ կարող է հադիսանալ, որ ըննդիմադիր էլեկտորատը միասնական կերպով մասնակցի ընդդիմադիր միասնական ճակատի քարոզարշավին և արդյունքում քվեարկի միասնական ըննդիմության օգտին»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով եթե աառաջին ցուցակը մրցունակ էր, ապա այս ցուցակը «գերմրցունակ է, քանի որ գլխավորում են երկու հեղինակավոր և ազդեցիկ քաղաքական գործիչները»:
«Ժառանգությունը» ակնկալում է ՀԱԿ-ից պատասխան ստանալ այսօր մինչև ժամը 18-ը, քանի որ պատրաստվում է մայիսի 31-ին կայանալիք Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին իր մասնակցության ֆորմատի մասին վերջնական որոշում ընդունել այսօր երեկոյան նախատեսվող վարչության նիստի ժամանակ:
Այնումենայնիվ «Ժառանգություն» կուսակցությունը որոշակի նախապատրաստական աշխատանքներ է տարել իր առանձին ցուցակը կազմելու առումով, «որպեսզի, եթե ՀԱԿ-ը մերժի իրենց նաև այս առաջարկը, կուսակցությունը չհայտնվի 2007թ-ի վիճակում, երբ վերջին օրով «Ժառանգությունը» սեղանին միայնակ մնաց»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել