HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ըստ քաղաքապետի՝ խանութները չեն հարկվում, ըստ տեսչության պետի՝ հարկվում են

Կապանի հարկային տեսչության պետ Արման Մարգարյանն իր անհամաձայնություն է հայտնել  Կապանի ավագանու նիստի ժամանակ  քաղաքապետ Արտուր Աթայանի այն հրապարակմանը, թե իբր քաղաքի 500 խանութներից ու վաճառակետերից հարկվում է ընդամենը 80-100-ը: Նշենք, որ քաղաքապետը հավաստիացրել էր, որ բոլոր տնտեսվարողները կբերվեն հարկային դաշտ: «Եթե Կապանի ավագանու նիստի ժամանակ քննարկվել է համայնքի բյուջեն եւ ոչ թե հանրապետության, պիտի խոսվեր ոչ թե պետական, այլ համայնքային բյուջեի մուտքերի մասին, բյուջե, որ ձեւավորվում է տեղական տուրքերից եւ վճարներից, ինչպես եւ հողի հարկից ու գույքահարկից: Միանշանակ կարող եմ հայտարարել, որ Կապանում հարկային դաշտից դուրս խանութ չկա: Ինչ վերաբերում է հարկային տեսչության առնչությանը տեղական բյուջեին, մի քանի տարի առաջ գույքահարկի եւ հողի հարկի հավաքումն իրականացնում էր հարկային տեսչությունը, այժմ տեղական ինքնակառավարման մարմիններին է վերապահված գույքահարկի եւ հողի հարկի մուտքերի հավաքումը: Սրանց հետ տարածքային հարկային տեսչությունն առնչություն չունի»,-ասել է Արման Մարգարյանը  «Սյունյաց երկիր» մարզային պարբերաթերթին: Հարկային տեսչության պետը նաև նշել է, որ միջազգային ֆինանսական ճգնաժամը  նկատելի է նաեւ Կապանում: ««Դինո գոլդ մայնինգ քամփնի» (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) ընկերությունն արտադրանք չի տալիս, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը թեեւ գործում է, բայց նրա արբանյակ ձեռնարկությունները, որոնք ապահովում են տեսչության հարկային մուտքերի գերակշիռ մասը, կրճատել են իրենց հզորությունները: Փոքր եւ միջին բիզնես իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ կան, որոնց գործունեությունը պայմանավորված է հենց այդ արբանյակ ձեռնարկություններով: Ուրախալի է, որ դրանք վերջին շաբաթներին, թեեւ նվազ ծավալներով, սկսել են գործել: Ասեմ նաեւ, որ Կապանի եւ Քաջարանի կոմբինատները հանրապետության խոշոր հարկ վճարողների տեսչությունում են գրանցված»,-թերթին ասել է Ա. Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter