ՀՅԴ-ն ներկայացրեց ցուցակը
Կենտրոնական ընտրական հանձնաժողով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:
ՀՅԴ կուսակցության ընտրական ցուցակը ներառում է 51 քաղաքացի: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 2-րդ համարն է ճարտարապետ Ալբերտ Աջեմյանը: ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը ցուցակում 3-րդն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել