HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսը առաջադրվեց

17_03-ancՀայ ազգային կոնգրեսն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների իր ցուցակը, որում Կոնգրեսին մաս կազմող 18 կուսակցություններն ու կազմակերպությունները ներկայացված են 167 թեկնածուներով։ Կոնգրեսի ցուցակը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Երկրորդ տեղում է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդը ՀԱԿ համակարգող, անկուսակացական Լեւոն Զուրաբյանն է։ Չնայած նախօրեին տարածված լուրերին, ցուցակում չեն ընդգրկվել Երեւանում մշտական բնակություն ունեցող այն քաղբանտարկյալները, որոնց դատավճիռը դեռեւս կայացված չէ։ «Ժառանգություն» կուսակցության խորհրդի այսօրվա նիստում քվեարկությամբ որոշվել է չմասնակցել մայիսի 31 ընտրություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter