Հանդիպում ջրօգտագործողների ընկերությունների հետ
Նիդերլանդական «Եվրոկոնսալթ Մոթ Մաքդոնալդ» ընկերությունը, որ Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի Ոռոգման կառավարման կառույցների Ինստիտուցիոնալ հզորացում բաղադրիչն իրականացնողն է, անցկացրել է աշխատանքային հանդիպում` բաղադրիչը հիմնական շահառուներին ներկայացնելու համար: Հանդիպմանը հրավիրված են եղել կառավարության ներկայացուցիչներ, բոլոր ՋՕԸ-երի և Ջրառ ՓԲԸ-ների ղեկավարները:
ՀՄՀ-Հայաստան գրասենյակի մամլո ծառայության փոխանցմամբ` ներկայացվել է խորհրդատուի մինչ օրս կատարած աշխատանքները, ինչպես նաև ծրագրի հետագա գործունեության պլանը: Հանդիպման ժամանակ տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանում գրանցված 51 ՋՕԸ-երի և 3 Ջրառ ՓԲԸ-ների հետ մինչ օրս տարված աշխատանքի, այդ թվում` դրանց կարիքների և կարողությունների գնահատման և Կառավարման բարելավման պլանների մշակման վերաբերյալ:
Ինստիտուցիոնալ հզորացում բաղադրիչի հիմնական նպատակն է` ուսուցման և տեխնիկական աջակցության միջամտություններով, զարգացնել ոռոգման կառավարման կազմակերպությունների կառուցվածքային և տեխնիկական կարողությունները, ապահովելու համար վստահելի և անխափան ջրամատակարարում, խրախուսելու ջրօգտագործողների
սեփականության զգացումը ջրամատակարարման համակարգի նկատմամբ, ստեղծելու նախապայմաններ` ոռոգման համակարգի տեխնիկական և ֆինանսական կայունության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել