HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Պետբյուջեին հասցված վնասները կվերականգնվեն դատական կարգով

Անցյալ տարվա մարտի 22-ին Ղարաբաղում տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքով բնակելի շենքերին, տներին եւ հասարակական օբյեկտներին հասցված վնասները վերացնելու նպատակով կառավարությունը օպերատիվ քայլեր է ձեռնարկել, որոնց մասնակցել են ինչպես շինարարական կազմակերպություններ, այնպես էլ` անհատներ: Պարզվում է, որ որոշ շինարարական ընկերություններ այդ աշխատանքների արդյունքում որոշակի խախտումներ են կատարել` վնասներ հասցնելով պետբյուջեին: Ուժեղ քամու հետեւանքով բնակելի շենքերին, տներին եւ հասարակական օբյեկտներին հասցված վնասների վերացման նկատմամբ, ինչպես նաեւ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության «Կապիտալ շինարարություն» ՊՈԱԿ-ում վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության  արդյունքում պարզվել է, որ պետբյուջեին վնաս են հասցրել թվով 16 ընկերություններ, որոնցից 13-ն արդեն վերականգնել են հասցված վնասները: Այս մասին օրերս վերահսկիչ պալատի խորհրդի նիստում նշել է ՎՊ նախագահ Արթուր Մոսիյանը: Նրա խոսքերով, 19 մլն դրամից ավելի գումարի չափով վնասները չեն վերականգնել 3 ընկերություններ` «Սֆինքս», «Ակվադոր» եւ «Բլարկ»: Խորհրդի նիստում որոշվեց վերոնշյալ ընկերությունների մասով նյութերն ուղարկել գլխավոր դատախազություն` համապատասխան իրավական ընթացք տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter