Արմեն Մարտիրոսյանը` ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահ
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Մարտիրոսյանն ընտրվեց ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահ: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին կայացել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի ( ԿԿՀ) 54-րդ նստաշրջանի առաջին նիստը, որի ժամանակ տեղի են ունեցել Հանձնաժողովի նոր նախագահի ու բյուրոյի ընտրությունները:
Երկամյա ժամանակաշրջանով ԿԿՀ նախագահ ընտրվեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Փոխնախագահներ են ընտրվել Ռոբերտո Ստորաչին (Իտալիա), Տակաշի Արշիկին (Ճապոնիա) եւ Լեյսա Սոուն (Սենեգալ):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել