Բրուցելիոզից սյունեցիները խուճապի մեջ են
Գորիսի տարածաշրջանի Ակներ գյուղի բնակչուհի 67-ամյա Գալյա Սահակյանը ափսոսանքով է խոսում 7 կաթնատու կովերի մասին, որոնք անցած տարվա դեկտեմբերին հանձնել է Կապանի մսի կոմբինատ: Կովերի դիմաց ստացած գումարով 2-3 հորթ են գնել: Պատճառը բրուցելիոզն է, սակայն 7-ից երեքն էին հիվանդացել:
«Ասի բալա, վիրուսը ընկել ա, տանը քյորփա էրեխեք կան, լրիվ հանձնեք, ով գիդի, մսուրից ճյուր են խմալ, միասին խոտ են կերալ»-պատմում է Գայլա տատը:
Վերջինիս 10 հոգանոց ընտանիքը գոյատևում է անասնապահությամբ: Ամսական 30-40 լ կաթ էին հանձնում կաթի մթերման կետին, ու ստացված գումարը ծախսում ընտանեկան կարիքների համար: Հիմա հույսը միայն կենսաթոշակն է:
«Կաթի մթերման կետին կաթ ենք պարտք, փողը նախօրոք վերցրել ենք, բալա, հիմա կաթ չկա հանձնենք: Ամեն օր զանգում են, հինչ անեմ` ես չիմ տու ես…»,-տրտնջում է մեր զրուցակիցը:
1325 բնակիչ ունի Ակները, հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հողերն այստեղ սակավ են, ու գյուղի բնակչության մեծ մասը զգուշանալով վարակից կովերը հանձնել են: Ակներցի Սմբատ Օհանյանը անցած ամիս 2 նոր կով է գնել.«Անասնաբույժն ասած Խոտ գյուղից բեր, էնդեղ վարակ չկա, ես առա բերի, տեսնամ հունց կլինի»,-ասում է Ս. Օհանյանը:
Ակների գյուղապետարանի քարտուղար Լևոն Սահակյանի խոսքով, ընդհանուր առմամբ գյուղից 70 խոշոր եղջերավոր անասուն է հանձնվել կամ հարկադիր մորթի ենթարկվել: Պատճառը բնակչության խուճապն էր. «Ինչքան էլ հանգստացնենք, ասենք բան չկա, բայց դե գյուղացու մտածելակերպն ուրիշ է: Հետո մի բան լինի քեզ է մեղադրելու` ասելու է ժամանակին չթողեցիր հանձնեմ»,-ասում է պաշտոնյան:
Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցի խոսքով իրավիճակը վերահսկելի է: Տարածաշրջանի տարբեր բնակավայրերից պարբերաբար տեսչության լաբարոտորիայում ստուգվում են անասունների արյան փորձանմուշները: Ինչ վերաբերում է Ծղուկին, ապա հետազոտության վերջին արդյուքներով 13 հիվանդ կով է հայտնաբերվել, ինչը բնական է համաճարակից հետո:
Հիշեցենենք, որ փետրվար ամսին Ծղուկում բրուցելիոզ էր բռկվել: Արդյունքում 101 խոշոր եղջերավոր անասուն հարկադիր մորթի էր ենթարկվել, իսկ 15 բնակիչ նույնպես վարակվել էր:
Էդգար Թոխսանցի խոսքով, Սյունիքի մարզը հիվանդությունների բռնկման տեսակետից ամենաբարձր ռիսկային գոտում է: «Անասունների 60%-ը անընդհատ շարժի մեջ է` ազատագրված տարածքներից մինչև Ջերմուկի վարչական սահման, անհնար է վերահսկելը»,-ասում է գլխավոր անասնաբույժը:
Այս ազատ շարժը, ըստ գլխավոր անասնաբույժի, դժվարացնում է աշխատանքն ու հիվանդությունն էլ կանխել բարդ է: Համատեղ աշխատանք` գտնում է Էդգար Թոխսանցը,- ու համոզված է, որ իրավիճակը կտրուկ կփոխվի: Համաժողվորդական շարժում,-ահա պ-ն Թոխսանցի կարգախոսը:
Վերջինս չի ընդունում անասնաբույժների հասցեին հնչեցրած այն մեղադրանքները, թե թաքցրել են բրուցելիոզի դեպքերը:
«Չի կարելի մեղադրել, ցեխ շպրտել այս ու այն կողմ: Պիտի միմյանց օգնենք` սանիտարական բժիշկները մեզ, մենք իրենց ու էդպես կանխենք վարակը»,-համոզված է Է. Թոխսանցը: Անասնաբույժի կարծիքով, վարակներից խուսափելու համար, անասուններին պետք է սերմնավորել արհեստական ճանապարհով, ինչին դեռևս պատրաստ չէ բնակչությունը. վերջիներս նախընտրում են բնական ճանապարհը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել