Կազմակերպվում է Իրաքի քրիստոնյաների գաղթը Գերմանիա
Իրանահայ համայնքը քայքայելուց հետո այժմ իրաքահայերին են հեռացնում Հայաստանամերձ գոտիներից
«Հայաստան» լրատու, Աթենք, 20.03.2009. Երեկ Սիրիայից վարձակալությամբ ստացված մի օդանավ հարյուրքսան քրիստոնյա է տեղափոխել Գերմանիա: Պարզ չէ, որ այդ թվից քանիսն են հայեր:
Բեռլինից հաղորդվող լուրի համաձայն, ՄԱԿ-ի գաղթականների բարձրագույն հանձնաժողովը որոշել է Իրաքից հեռացնել 10.000 քրիստոնյաներ, նրանց տեղափոխոլով Գերմանիա, Շվեդիա եւ եվրոպական այլ երկներ:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ` Հանրի Հյուբները երեկ հայտարարել է, որ «գաղթականների առաջին խմբից արդեն 120 հոգի հասել են Գերմանիայի Հանովր քաղաքը»: Նա շեշտել է, »որ անրանց շուտով կմիան
գաղթականների երկրորդ խումբը»:
Հիշեցնենք արդեն վերջին 10 տարիների ընթացքին, Իրանահայ համայնքը, քայքայման է հասել մինչ այսօր շարունակվող կազմակերպված մասսայական գաղթի հետեւանքով, որի գլխավոր կազմակերպիչն է հրեական «Հիաս» (HIAS) կազմակերպությունը: (HIAS- “Hebrew Immigrant Aid Society”)
Հետաքրքիր է իմանալ, որ 1881 թ.-ին հիմնադրված «Հիաս» կազմակերպությունը, միշտ նվիրվել է հրեաներին դեպի Իսրայել ներգաղթ կազմակերպելու աշխատանքին, իսկ այժմ հավակնում է, որ Հայաստանամերձ հայկական համայնքների մասսայական գաղթը դեպի հեռավոր երկրներ կազմակերպելու է մարդասիրական նպատակներ հետապնդելով:
«Հիասի» այս գործունեությունը, արժանացել է Իրանահայ համայքի պատասխանատուների եւ ՀՀ իշխանության անտարբեր վերաբերմանը: «Հիասը» մինչ այժմ կազմակերպել է 4.5 միլիոն մարդու գաղթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել