Դիակներ` Տավուշ գետում և Արմավիրում
Մարտի 21-ին, Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.30-ին ստացված ահազանգի համաձայն` Տավուշ գետում հայտնաբերվել է Բերդ քաղաքի բնակիչ, 1958 թ. ծնված Հրաչիկ Արտեմի Մելիքյանի դին, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական խումբը: Ժամը 20.10-ին փրկարարների ուժերով դին դուրս է բերվել գետից և հանձնվել 1-03 ծառայությանը:
Մարտի 22-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.39-ին Արմավիրի ոստիկանությունից ստացված հաղորդագրության համաձայն` Արմավիրի Սայաթ-Նովա փողոցի թիվ 128 տան բակում հայտնաբերվել է կնոջ դիակ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արմավիրից մեկ մարտական հաշվարկ: «Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը նույն հասցեի բնակչուհի, 1918թ. ծնված Ամալյա Հակոբյանի դին է, իսկ փրկարարական աշխատանքների կարիք չի եղել»,- տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել