Հանրապետության Նախագահի մրցանակի համար պայքարը շարունակվում է
Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դասական երաժշտության բնագավառի մրցապայքարը շարունակվում է: «Երգեցողություն» անվանակարգի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 12:00-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում, 7 հավակնորդներից կընտրվի լավագույնը: Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 15-ին` Հանրապետության Նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ: Մրցանակներն ավանդաբար հանձնում է երկրի նախագահը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի մեկին, ժամը 11:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կկայանա նաեւ Կերպարվեստ եւ կինո բնագավառի եզրափակիչ փուլ անցած երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը:
Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը շնորհվում է 2005 թվականից` Պողոսյան հիմնադրամի հովանավորությամբ: Ամենամյա մրցույթին մասնակցում են դասական երաժշտության, գրականության, կերպարվեստի եւ կինոյի բնագավառերի համար դիմած երիտասարդները: Հաղթողներին հանձնվում է մրցանակ` վկայագրի, շքանշանի եւ 2500 դոլարին համարժեք դրամի տեսքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել