HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քննարկվել են Արցախում դենդրոլոգիայի զարգացմանը վերաբերող հարցեր

Այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Միջազգային դենդրոլոգիայի ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմայի ակադեմիկոս Կառլեն Քոչարյանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության եւ մաթեմատիկական կենտրոնական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Բեգլարյանի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախում դենդրոլոգիայի եւ գիտելիքների էկոնոմիկայի զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Արցախի եւ Սփյուռքի գիտական ներուժի համագործակցության ընդլայնման եւ ինտեգրման, փոխգործակցության հստակ մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter