HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Կարեւորը հայ ժողովրդին համախմբելն է»

nistՄարտի 21-ին եւ 22-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդի անդամ եւ հրավիրված պետական ու մասնավոր հատվածների ղեկավարների մասնակցությամբ նիստում քննարկվել են հակաճգնաժամային եւ ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Կառավարության մամլո գրասենյակի փոխանցմամբ` քննարկման առարկա են դարձել մասնավորապես, e-governemant (էլեկտրոնային կառավարություն), Սպիտակ քաղաքում «Վարպետաց թաղամասի» ստեղծմանը, Տաթեւի վանական համալիրի կառուցմանը, կրթական ոլորտում ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերը եւ տարբեր նախագծեր։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով աշխարհում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակը, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ռազմավարությունը, որպեսզի Ազգային մրցունակության հոգաբարձուների խորհրդի գործողությունները եւս համահունչ լինեն ստեղծված իրավիճակին։ «Կարեւորը հայ ժողովրդին համախմբելն է` կարեւորագույն ծրագրերի կատարման համար», - ասել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter