«Կյանքի խոսք»-ը պարզաբանում է
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն այսօր տարածել էր մամլո հաղորդագրություն եւ կրոնական արարողության մի տեսագրություն` թյուրիմացաբար այն վերագրելով Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցուն: Հաղորդագրության հեղինակներն իրենց որակումներով արատավորել էին եկեղեցու բարի համբավը, վիրավորել հազարավոր մեր հավատակիցների կրոնական զգացմունքները` իրենց ապատեղեկատվությամբ ակամա կրոնական անհանդուրժողականություն եւ ատելություն սերմանելով հասարակության շրջանում:
Ստանալով մեր պաշտոնական պարզաբանումը տեսանյութի վերաբերյալ` հիշյալ նախաձեռնությունն այսօր ավելի ուշ տարածել է պաշտոնական հերքում` ներողություն խնդրելով թյուր տեղեկատվություն տարածելու համար (https://www.facebook.com/groups/124525914302506/?ref=ts): Հերքման մեջ նշվում է, որ «Չենք լռելու» նախաձեռնությանը թյուրիմացության մեջ է գցել իր գյումրեցի ակտիվիստների ըստ էության իրականությանը չհամապատասխանող հավաստիացումը, թե տեսանյութում ներկայացված է «Կյանքի խոսք»-ի կրոնական հավաքը:
Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը` ԶԼՄ-ներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ «Չենք լռելու» նախաձեռնության ապատեղեկատվությունը հրապարակելուց, իսկ այն լրատվամիջոցներին, որոնք արդեն օգտագործել են հիշյալ տեղեկատվությունը` հրապարակել նաեւ նախաձեռնության հերքումը եւ սույն պարզաբանումը:
Հարգանքով`
Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել