HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդի դիակ` արյունազեղման հետքերով

Մարտի 20-ին ոստիկանությսն Հրազդանի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղից դեպի Սոլակ գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում` պոմպակայանի հարեւանությամբ գտնվող երկհարկանի առանձնատանը, դիակ կա: Իրավապահները նշված առանձնատան 2-րդ հարկի ննջասենյակի մահճակալին հայտնաբերել է տանտիրոջ` 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերվածքներ եւ ականջի ու քթի շրջանում արյունազեղման հետքեր: «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը: Ուշագրավն այն է, որ մինչ կատարվածի հանգամանքները պարզելը, Կոտայքի մարզի քննչական բաժնում փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ` «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» մեղադրանքով, որն «անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter