Ձերբակալվել է Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Արամայիս Հայրապետյանը: Նա կասկածվում է քաղաքացի Ա. Հարությունյանին ծեծելու դեպքի վերաբերյալ իր վարույթում նախապատրաստվող նյութերի ընթացքը ձգձգելու, փաստաթղթային կեղծիքների եւ պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով ծանր հանցագործություն կատարած ճանապարհային ոստիկանության աշխատակից Հ. Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու մեջ:
«Նախաքննությունը շարունակվում է»,- հաղորդում է ՀՔԾ մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել