HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակություն` դարձյալ բենզալցակայանում

petrol1Մարտի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հալաբյան փողոցի վերջնամասում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում կատարվել է ավազակային հարձակում: Բենզալցակայանի աշխատակիցը` 51-ամյա Շահեն Հ.-ն, հաղորդում է տվել, որ 10 րոպե առաջ դիմակավորված 2 անձինք, բենզին լիցքավորելու պատրվակով, «ՎԱԶ-21012» մակնիշի սեւ ավտոմեքենայով կանգնել են բենզալցակայանում: Նրանցից մեկը` ատրճանակով, իսկ մյուսը դանակով զինված, ներխուժել են բենզալցակայանի սրահ եւ զենքի բռնակով հարվածելով աշխատակցի գլխին` պատճառել են վնասվածք: Հարձակվողները բենզալցակայանի սրահում գտնվող երկաթյա պահարանից հափշտակել են 340 հազար դրամ եւ դիմել փախուստի: «Փաստի առթիվ ստուգումներ կատարելու ընթացքում բաժնի աշխատակիցներն այցելել են 1976 թ. ծնված Կարեն Մ.-ի բնակարան: Պարզվել է, որ նշված շենքի բակում կայանված վերջինիս «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշերը հանված են: Կարեն Մ.-ն հաղորդել է, որ մարտի 19-ի ժամը 20.00-ից մարտի 20-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իր ավտոմեքենայի պետհամարանիշերը: Դեպքի վայրի զննությամբ պետհամարանիշերը հայտնաբերվել են ավտոմեքենայի կայանված վայրից 3 մ հեռավորության վրա: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը: Հիշեցնենք, որ վերջին 3-4 ամսվա ընթացքում սա արդեն բենզալցակայանների վրա կատարված ավազակային հարձակման 10-րդ դեպքն է: Դրանցից վերջինը գրանցվել է հինգ օր առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter