HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայոց աշխարհ». «Մեծ բլեֆը» վերածվեց «ֆալստարտի»

hayoc-ashxarhԻնչն անպայման զգացնել է տալու մայիսի 31-ին Մարտի 22-ին ավարտված Երեւանի ավագանու ընտրությունների համար միակ լուրջ անակնկալը  «Ժառանգություն» կուսակցության խաղից դուրս գալն է, ինչը նախօրեին ՀԱԿ-ի հետ նրա ծավալած տեւական եւ տանջագին բանակցությունների տեւական հետեւանքն է: Մնացածը լիովին օրինաչափ է եւ հասկանալի. իշխանությունը Երեւանի ավագանու խորհուրդը եւ ապա` քաղաքապետի աթոռը գրոհելու է միանգամից 4 զորասյուներով` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ, իսկ ընդդիմությունը ընդամենը մեկ միավորման` ՀԱԿ-ի միջոցով: Մնացած ուժերի, այդ թվում նաեւ «սիրեցեք զ միմեանս» կարգախոսն ընտրած Ժողովրդական կուսակցության մասնակցությունը «սիրողական բնույթ» է ունենալու: Մայրաքաղաքի «օրենսդիր մարմնում» սեփական խմբակցություն ունենալու համար սահմանված 7 տոկոսի «շեմը»  այնպիսին է, որ կոալիցիոն բոլոր 4 կուսակցությունները ավելի քան իրական հնարավորություն ունեն հաղթահարելու այդ արգելքը: Իսկ ՀԱԿ-ը վերջին օրերին «Ժառանգությանը»  «թեւի տակ առնելու հարցում» այնքան համառեց, որ կորցրեց ոչ միայն Երեւանի ավագանու խորհրդում դաշնակից խմբակցություն ունենալու, այլեւ հաղթելու նույնիսկ տեսական հնարավորությունները: Նման «ֆալստարտի» խորքային պատճառն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի համար հանուն Երեւանի քաղաքապետի աթոռի պայքարը միջոց է, այլ ոչ թե նպատակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter