
Եթե գործարար աշխարհը մինչեւ այժմ ծիծաղում էր Ռուբեն Հայրապետյանի վրա, թե նրան, ըստ էության վարկաբեկեցին`նրա միջոցով Սուքիասյաններից խլելով «Բջնին», այժմ արդեն գործարարները, եւ ոչ միայն նրանք, այլեւ իշխանական մյուս գործիչները պատերի տակ սկսել են ծիծաղել Ռուբեն Հայրապետյանի վրա, որ իշխանությունները նրան եւս մեկ անգամ խայտառակ արեցին, այս անգամ էլ «Բջնին» հետ վերցնելով ձեռքից:
Սակայն, բնական է, որ Ռուբեն Հայրապետյանին տեսնելիս որեեւէ մեկը չի համարձակվում ծիծաղել, քանի որ դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե ինչն ինչոց է, եւ ինչ են մտածել իշխանությունները: Միգուցե նրանք առաջվա պես սիրում են ռուբեն Հայրապետյանին, եւ դա նշանակում է, որ նրանք, ինքնաբերաբար, չեն սիրի նրա վրա ծիծաղողներին: Մյուս կողմից, սակայն, եթե չսիրեին, ապա հազիվ թե Ռուբեն Հայրապետյանին այդպես կրկնակի ծիծաղելի վիճակի մեջ դնեին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել