«Հրապարակ». Հարկային տեռոր
Թրթի տեղեկություններով` Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, որին պատկանող սեփականությունների շարքում է «Ֆիլա» մարզական հագուստի եւ պարագաների խանութը, վերջերս կոշտ արշավ է սկսել մրցակից ֆիրմաների եւ, մասնավորապես, «Պումայի» դեմ` պարտադրելով, որ այս ընկերության ներկայացուցիչները մաքսազեծեն Հայաստան ներկրված իրենց գովազդային պլակատները, ինչի պրակտիկան աշխարհում չկա:
Հետաքրքիր է, որ ներկա պայմաններում, երբ անգամ վարչապետն է խոստովանում, որ հարկերը չեն հավաքվում, հարկերի հավաքագրման թիվ մեկ պատասխանատուն հարակային տեռոր է սկսել մրցակիցների նկատմամբ: Սպասելի է, որ առաջիկայում Գագիկ Խաչատրյանի հաջորդ զոհը կդառնա Սուքիասյաններին պատկանող «Ադիդասը»: Իսկ այ, իշխանությունների սիրելի օլիգարխին` Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հյումելին» Խաչատրյանի ձեռքերը չեն հասնի:
Գալուստ Սահակյանի մականունը
Payqar.net էլեկտրոնային թերթը, հաշվի առնելով Գալուստ Սահակյանի ափսոսանքը, որ ինքը մականուն չունի, մականունների առաջադրման մրցույթ է հայտարարել եւ 100-ից ավել առաջարկ ստացել: Դրանց մեջ եղել են Գազել Գալուստ, Մոլլա Գալուստ, Անհամ, Անպոչ գդալ, Խուրդա եւ այլ առաջարկներ: Հաղթող են ճանաչվել հետեւյալ երեք տարբերակները` Նավթալին, ԳալՍտրուկ եւ Քիսաչի: Վերջնական տարբերակի ընտրությունը թողնված է Գալուստ Սահակյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել