«Հայք». Խորհրդակցություն
Շաբաթ` մարտի 21-ին ժամը 16-ի սահմաններում ՀՀԿ գրասենյակ է այցելել Սերժ Սարգսյանը եւ խորհրդակցություն անցկացրել: ՀՀԿ-ում գտնվող մեր աղբյուրի համաձայն քննարկվել է մայիսի 31-ին քաղաքապետի ընտրությունների հետ կապված հարցեր: Մասնավորապես ընդգծվել է, որ հիմնականում պետք է պահպանել անցած խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում որդեգրած մարտավարությունը:
Մինչ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացնում, մոտ 2 ժամ փակ էր Մելիք-Ադամյան փողոցը: Փոխարենը ՀՀԿ-ի շենքը եւ շենքի մատույցները լեցուն էին անվտանգության ծառայության աշխատակիցներով, որոնք ամբողջովին վերահսկում էին իրավիճակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել