
Քաղաքապետի ընտրություններից առաջ, այնուամենայնիվ, հարկ է ամբողջովին ըմբռնել, թե ինչ է նշանակում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մայիսի 31-ի հաղթանակը: Երբ Տեր-Պետրոսյանը հայտնվի Երեւանի քաղաքապետի պաշտոնում` պետական բուրգի ներսում, ի դեմս նրա հայտնվելու է մի մարդ, ով իր անհատական քաշով, լեգիտիմության աստիճանով, միջազգային հեղինակությամբ ծանր է լինելու այդ բուրգում գործող ցանկացած մեկից: Եթե հաշվի ենք առնում, որ այդ մարդու տնօրինության տակ են հայտնվելու բյուջետային ահռելի միջոցներ, որ այդ մարդը հայտնվելու է հանրապետության բնակչության կեսի բնակության վայրի ղեկին, հասկանալի է դառնում, որ քաղաքապետի կաչրգավիճակում նա դառնալու է պետական կյանքի առանցքը: Այնպես որ, բոլոր այն խոսակցությունները, թե ընտրվելուց հետո Տեր-Պետրոսյանը հրաժարվելու է Երեւանի քաղաքապետի պաշտոնից, անհեթեթ են: Հրաժարվելը` հրաժարվելու է, բայց միայն նախագահի նստավայր տեղափոխվելուց հետո, իսկ մինչ այդ` Երեւանի քաղաքապետի պաշտոնը օդ ուջրի նման նրան հարակավոր է` պրոցեսները 88-ի` իր սիրած սցենարով տանելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել