HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«168 ժամ». Հայր եւ որդի ավագանիներ

168-jamՄայիս 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համարա կիրակի օրը կուսակցությունների ներկայացրած գրեթե բոլոր ցուցակներում որոշ քաղաքական գործիչներ ընդգրկել են իրենց երեխաներին: Այդ ցուցանիշով առաջին տեղում է ՀՀԿ-ն, որի 25-րդ հորիզոնականից հետո հայտնվում են այս կամ այն հանրապետականի զավակները: Օրինակ` Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին` ընդամենը 25-ամյա Դավիթ Սեդրակյանը, Ֆինանսների նախկին նախարար` Վարդան Խաչատրյանի` կրկին 25-ամյա որդին` Ժորժ Խաչատրյանը, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանի որդին` 24-ամյա Արման Մադաթյանը, քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Ֆրունզե Բասենցյանի որդին` Լեւոն Բասենցյանը: ՕԵԿ-ի ցուցակում եւս որդիներ կան, օրինակ` Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի որդին` Պապին Թոխյանը: ՀՅԴ-ում որդիներ կամ դստրեր չկան, իսկ ԲՀԿ ցուցակում ընդգրկված որդիների ցուցակում է պատգամավոր Վարսանդիկ Հակոբյանի որդին` Արմեն Հակոբյանը, Ռուբեն Գեւորգյանի`Ծաղիկ Ռուբոյի դուստրը` Արմենուհի Գեւորգյանը եւս ցուցակում է: Ընդդիմադիր ՀԱԿ ցուցակում եւս կա որոշ քաղաքական գործիչների որդիներ: Օրինակ` Երջանիկ Աբգարյանի որդին` Ավետիք Աբգարյանը, ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանի որդին` Արամ Խաչատրյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանի դուստրը` Հասմիկ Հակոբյանը,  ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանի որդին` Արեն Մանուկյանը, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի որդին` Համբարձում Եղիազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter