HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ իշխանություն». Փախուստ մարտի 1-ից

ch-iԹերթի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Կարեն Բաբակեխյանը: Թերթի տեղեկություններով` վերջինս ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանով օրերս նշանակվելու է ԱՆ քրեական պատիժների իրականացման վարչության պետ Աշոտ Գիզիրյանի տեղակալ: «ՉԻ»-ն հիշեցնում է, որ Գիզիրյանն ու Բաբակեխյանը միասին աշխատել են եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, եւ 6-րդ վարչությունում: Երբ Գիզիրյանը Երեւան քաղաքի վարչության պետ էր, Բաբկեխյանը Քրեական հետախուզության բաժնի պետն էր, իսկ երբ Գիզիրյանը նշանակվեց 6-րդ վարչության պետ` նա իր հետ տարավ Բաբակեխյանին` վերջինի նշանակելով իր առաջին տեղակալ: Թերթը ավելացնում է, որ առաջիկայում հավանաբար պաշտոնանկ կարվի 6-րդ վարչության մեկ այլ պաշտոնյա` գնդապետ Սամվել Ասատրյանը: Թերթը ընդգծում է, որ թե Բաբակեխյանը, թե Ասատրյանը այն մարդկանցից են, ովքեր Գագիկ Ջհանգիրյանի վրա ցուցմունք են տվել: Ի դեպ, բացառված չէ, որ այս փոփոխություններով Ալիկ Սերգեյիչը փորձում է իր եւ իր ղեկավարած ոստիկանության վրայից մաքրել մարտի 1-ի արյան եւ դրան հաջորդած դեպքերի հետքերը: Թերթի տեղեկություններով, այսօր ՀՀ Ոստիկանապետի մոտ տեղի է ունենալու արտահերթ կոլեգիայի նիստ, որի հիմնական նյութը լինելու է կադրային լուրջ փոփոխությունները` ոստիկանության մարզային վարչությունների եւ տարածքային ստորաբաժանումների պետերի մակարդակով: Այնպես որ ոստիկանությունում ճամպրուկային տրամադրությունները կշարունակվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter