«Սադախլոյի շուկան փակելուց հետո մեր գյուղն ընկել է ճգնաժամի տակ»
Ասում է Կարմիր Աղեկիի համայնքապետը
Կարմիր Աղեկի գյուղը Լոռու մարզի Օձունի ենթաշրջանում համարվում է ամենահարուստ գյուղը: Գյուղը 200 բնակիչ, 140 հա վարելահող ունի: Ինչպես վկայեց համայնքապետ Վաչագան Հովհաննիսյանը, «ոչ մի սմ հող դեռևս առանց վարելու և ցանելու չի մնացել»: Վաչագան Հովհաննիսյանը 1995 թ.-ից ղեկավարում է Կարմիր Աղեկի համայնքը:
«Գյուղում կան առանձին սեփականատերեր, որոնք իրենց հողը չեն մշակում, բայց վարձակալությամբ տալիս են ուրիշին, 140 հա վարելահողը մշակում են 23 ֆերմերներ: Շատ հողատերեր աշխատավարձով աշխատում են վարձակալությամբ տված իրենց հողերի վրա, բացի այդ` ստանում են բնամթերք: Մինչև վերջին 2-3 տարին մեր համայնքում ցանվել է հիմնականում կարտոֆիլ և ցորեն: Իսկ վերջին երեք տարում գյուղում նկատվում է ուղղվածություն դեպի անասնապահությունը, այսինքն` ցանվում է եգիպտացորեն, անասնակերի համար ավելանում են առվույտի ցանքերը, գնալով պակասում է կարտոֆիլի ցանքսի քանակը»,- ներկայացրեց համայնքապետը:
Կարմիր Աղեկիում, ըստ Վաչագան Հովհաննիսյանի, պլանավորված տնտեսություն չի վարվում: Դաշտերում ով ինչ ուզում, այն էլ ցանում է:
«Կարտոֆիլի ավելցուկ, իհարկե, ունենք, սերմացուի և պարենային գների ահագին ցածրացում է գնացել, և ոչ թե ճգնաժամն է էստեղ հասել, այլ մեր արտադրանքի շուկան ենք կորցրել»,- ասաց համայնքապետը: Գյուղի գյուղատնտեսական արտադրանքը տարիներ շարունակ վաճառվել է Բագրատաշենում:
«Էսօր էդ շուկան չկա, այ, Սադախլոյի շուկան փակելուց հետո մեր գյուղը այդ ժամանակ է ընկել ճգնաժամի տակ»,- ասաց Վաչագան Հովհաննիսյանը:
Իր գյուղի վարելահողերի արդյունավետ ցանքս կազմակերպելու համար Վաչագան Հովհաննիսյանը ուսումնասիրել է նաև հարևան մարզերի գյուղմթերքների արտադրությունը:
«Շիրակի դաշտավայրում հա -ից մինչև 60-65 տոննա կարտոֆիլի բերք են ստանում: Մեզ մոտ կարտոֆիլի բերքը հա-ից 20-25 տոննա է կազմում: Սա է կարտոֆիլի ավելցուկի հիմնական պատճառը, հետո` խորհրդային տարիներին, գիտենք, որ ամբողջ Շիրակի դաշտավայրը և Սպիտակի տարածաշրջանը զբաղվել է շաքարի ճակնդեղի արտադրությամբ, էսօր ամբողջ տնտեսությունները կարտոֆիլով են զբաղվում: Մինչդեռ Հայաստանը փոքր է, սահմանները` փակ: Դրա համար էլ վերջին երեք տարվա մեջ մեր համայնքում կատարվել է ցանվող կուլտուրաների փոփոխություն»:
Կարմիր Աղեկիի սոցիալական վիճակի մասին նույպես համայնքապետը հայտնեց իր կարծիքը. «Հողերը մշակում են, գնալով կյանքը փոխվում է, էսօր Կարմիր Աղեկիում 5 ծրագիր է աշխատում: «Հազարամյակի մարտահրավերներից» ունենք, «Ջրից դեպի շուկա», 2-րդը` Ամերիկայի դեպարտամենտի կողմից կատարվելու է գյուղի խմելու ջրի 2,5 կմ արտաքին ցանցի կառուցում, ունենք հասարակական վարձատրովի ծրագիր երկու ամսով, դպրոցամերձ հրապարակի կառուցում, օրավարձ` 2400 դրամ կտրվածքով և այլն: Ունենք 302 խոշոր եղջերավոր անասուն, որից 138-ը` կով: Միտում կա գլխաքանակը ավելանալու»:
Այդուհանդերձ, Կարմիր Աղեկիից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ է: «Ես ասացի, որ գյուղապրանքները չեն վաճառվում, վերջին 5 տարիներին անընդհատ կարկտահարություն եղավ, մեր գյուղացու մեջքը կոտրեցին տարերային աղետները` մի տարի երաշտ էր, մի տարի սելավ էր, մի տարի կարկուտ էր, սա է պատճառը: Էն, որ առաջներում գյուղմթերքը կարողանում էին իրացնել զինվորական զորամասերում, ես անձամբ մասնակցում էի, խնդրում էի, էսօր էդ ճանապարհները լրիվ փակվել են: Տարիներ առաջ գյուղում շուրջ 20-25 տ ազոտական պարարտանյութ էինք գնում, որն անում էր 1000 պարկ: Էսօր գյուղում ընդամենը 90 պարկի գումար ենք հավաքել: Այս ամենի պատճառով ժողովրդի վճարունակությունը պակասել ա: Ապրանք կա, շուկա չկա: Էն, որ 4-5 անգամ մշակություն էին անում, էս անգամ երկու անգամ արեցինք: Ընդհանուր հաշվով եկավ, դաշտում բերքը պակաս ստացվեց»:
Ենթաշրջանում կարկտահարության կայան բացելու մասին էլ Վաչագան Հովհաննիսյանը պատմեց. «Փորձել ենք, նույնիսկ մի հինգ տարի առաջ, երբ ուժեղ կարկուտ էր եկել, արտակարգ իրավիճակների վարչությունից հանձնաժողով հրավիրեցինք, որն ունեցավ շղթայական ռեակցիա. 18 համայնք ընդգրկվեց մեր Լոռու մարզից: Դիմեցինք կառավարություն, Ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը մեզ պատասխանել էր. «Մենք ապահովագրական ընկերություն չենք»:
Գյուղապետ Վաչագան Հովհաննիսյանը անդրադարձավ նաև համայնքի բյուջետային խնդիրներին: Պարզվեց, որ 2008 թ. համայնքի բյուջեի եկամուտները պլանավորվել են 8,6 մլն դրամ: Բյուջեի սեփական հարկային եկամուտները պլանավորվել են 4,6 մլն դրամ, որից հավաքագրվել է 53 %-ը:
«Գույքահարկի բազաները մաքրելու խնդիրներ ունենք, շատ մեքենաների սեփականատերեր մահացել են, հարազատները խուսափում են ավտոմեքենան ընտանիքի որևէ անդամի վրա գրելուց: Ընտանիք ունենք ` բյուջեին հողի հարկի 750 հազար դրամ պարտք ունի, սիրուն չի դատի տաս: Մեզ մոտ հողի հարկի գծով 6 ընտանիք պարտք ունի: Համայնքապետարանը աշխատավարձի 2 մլն դրամ պարտք ունի: Քանի որ 4մլն դրամ չենք կարողացել հավաքել, աշխատավարձի գծով պատժվում ենք հենց գյուղապետարանի աշխատողներս»,- վերջում կեսկատակ ասաց գյուղապետը և ավելացրեց, որ հարկերը աշխատավարձից ավելի առաջնահերթ խնդիրներ վրա են ծախսել, օրինակ` հատկացրել են գյուղի ներքին ցանցի ջրագիծ կառուցելու համար համայնքի 10% ներդրմանը և այս կարգի այլ կարևոր խնդիրների համար, սակայն հունվար, փետրվար ամիսների հարկերի հավաքագրումը վատ չի կատարվում, ապառքները հավաքելուց հետո կստանան աշխատավարձ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել