Մարզային երիտասարդական կենտրոններից 7-ը ստացել է ֆինանսավորում
2009թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն ՊՈԱԿ-ի միջև ստորագրված մեկամյա պայմանագրի շրջանակներում իրականացվում է Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում հայտարարվել է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, որը կանցկացվի երեք փուլով: Առաջին փուլի համար մարզային 10 երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոններից ներկայացվել է 11 ծրագիր, որոնցից 7-ն ընտրվել են ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ու կենտրոնի աշխատակիցների կողմից ու ստացել ֆինանսավորում: Ծրագրերն ընտրելիս հաշվի են առնվում մի շարք չափանիշեր, այդ թվում ռազմավարությանը համապատասխանելը, երիտասարդների ներգրավումը ծրագրի իրականացմանը, նորարարական և ստեղծագործական մոտեցումները և այլն: Առաջին փուլի արդյունքում ընտրված 7 ծրագրերի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Դրանց իրականացման ժամկետը մինչև ապրիլի 15-ն է:
Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում ծրագրի նպատակը մարզերի երիտասարդների խնդիրների լուծմանն աջակցելն է, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացումը, ինչպես նաև աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել