HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ա. Մուսինյան. «Ջհանգիրյանի գործով Հայաստանը ԵԴ-ում խայտառակ պարտություն է կրելու»

16_01-a_musinyan«7-ի գործի դատավարությունը հետաձգվեց մինչեւ ապրիլի 1-ը, դատարանում մեղադրող կողմը ներկայացրեց պատճառաբանությունը, որպեսզի մեղադրող կողմը որոշումը հստակեցնի մեղադրանքի վերաբերյալ, սակայն դատախազության կայքում տեղադրվեց տեղեկատվություն, որը կեղծիք է պարունակում»,- այսօր Հայացք ակումբում ասաց ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Նա ներկայացրեց կայքի տեղեկատվությունը, ըստ որի` «մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք չեն կարող լինել դատական վարույթում»: Արման Մուսինյանը հարցնում է, թե արդյոք նման բան մեղադրող կողմը դատարանում չի հայտարարել. «Դատախազության պաշտոնական կայքում զետեղվել է ակնհայտ կեղծիք: Ես վստահաբար կարող եմ ասել, որ իշխանության ծրագրած սցենարի տապալման արդյունքն է, որի մանրամասները մոտ ապագայում կներկայացնենք»: Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունն էլ, ըստ մամլո խոսնակի, կարելի է զետեղել իրավաբանության դասագրքերում, քանի որ դասական դատավարություն էր. «Ջհանգիրյանը քարուքանդ արեց ոչ միայն ներկայացված գործը, այլ ընդհանրապես Հայաստանի արդարադատության համակարգի ողջ բնույթը»: Ա. Մուսինյանն ասում է, որ դատավճիռը դեռ սկիզբն է ընթացքի. «Դեռ լինելու են Վերաքննիչ, Վճռաբեկ, Եվրոպական դատարան, ցավալի է, որ Եվրոպական դատարանում Հայաստան պետությունը նման խայտառակ պարտություն է կրելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter